Նախագծի համակարգող` բիզնեսի զարգացման, լոգիստիկայի և ֆինանսավորման գծով
«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը փնտրում է «Նախագծի համակարգող` բիզնեսի զարգացման, լոգիստիկայի և ֆինանսավորման գծով» մշտական աշխատանքի համար։
Աշխատանքի տեսակը` ամբողջ դրույք 3 ամիս փորձաշրջանով։
Աշխատանքային ռեժիմ (օրեր և ժամեր)՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից ուրբաթ), ժամը 09:00֊-18:00։
Աշխատանքի նկարագրություն՝ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից իրականացվող բիզնեսի զարգացման, լոգիստիկայի և ֆինանսների կառավարման նախագծերի կառավարում:

Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնում է Հիմնադրամի Ռազմավարությամբ սահմանված բիզնեսի զարգացման, լոգիստիկայի և ֆինանսների կառավարման գծով նախագծերի կառավարումը․ 
  • համագործակցում է գործադիր տնօրենի տեղակալի հետ Հիմնադրամի նախագծերի կառավարման աշխատանքներում․
  • որպես նախագծի ղեկավար համակարգում է նախագծի իրագործման աշխատանքները․ 
  • ապահովում է նախագծի մասնակիցների, այդ թվում ծրագրերի շահառուների հետ հաղորդակցությունը․
  • ըստ անհրաժեշտության, միաժամանակ կառավարում է մի քանի նախագիծ․ 
  • սահմանում է նախագծի շրջանակը և հետևում դրա համապատասխանության պահպանմանը․ 
  • իրականացնում է նախագծի պլանավորում, մշակում է նախագծի իրականացման ճանապարհային քարտեզը և ներկայացնում նախագծի մասնակիցներին․
  • մշակում է նախագծի բյուջեն և ներկայացնում համաձայնեցման․
  • կարող է իրականացնել նախագծի անձնակազմի ընտրությունը․
  • սահմանում է նախագծի իրականացման համար առաջադրանքների առաջնահերթությունները․
  • կազմակերպում է հանդիպումներ նախագծի մասնակիցների հետ․
  • ապահովում է նախագծի մասնակիցների միջև արդունավետ հաղորդակցությունը․
  • գնահատում է նախագծի իրականացման ընթացքում ի հայտ եկած ռիսկերը, մշակում է դրանց նվազեցման պլանները․
  • կատարում է Հիմնադրամի ղեկավարության հանձնարարականները․
  • գնահատում է նախագծի իրականացման ընթացքը, արդյունքները․
  • մշակում և հիմնադրամի գործադիր տնօրենին է ներկայացնում կատարված աշխատանքների հաշվետվությունները և արդյունքները․

Պահանջվող որակավորումները՝
  • Բակալավրի աստիճան (մագիստրոսի աստիճանը ցանկալի է) Ֆինանսների, Տնտեսագիտության կամ Կառավարման ոլորտում․ 
  • Առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ․
  • Ուժեղ ռազմավարական մտածողություն, վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություն․
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ․
  • Համակարգչային հմտություններ․
  • Փորձ ֆինանսական և բյուջեի կառավարման ոլորտում․
  • Դինամիկ միջավայրում զարգանալու և խնդիրների առաջնահերթությունները արդյունավետ սահմանելու ունակություն․
  • Ֆինանսների կառավարման, բյուջետավորման, կանխատեսման և ներդրումային քաղաքականության վարման ունակություն․
  • Ոլորտի համապատասխան իրավական և համապատասխանության պահանջների ու լավագույն փորձի իմացություն․ 
  • Բարդ իրավիճակներում որոշումներ կայացնելու և խնդիրների լուծելու հմտություն․
  • Կազմակերպչական, հաղորդակցման և խնդիրներ լուծելու գերազանց հմտություններ․
  • Տեքստիլ արդյունաբերության և ոլորտի առանձնահատկությունների իմացություն:

Հմտություններ 
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն․
  • Համակարգչային գիտելիքներ․
  • Ռազմավարական մտածողություն. 
  • Կազմակերպչական հմտություն․ 
  • Հաղորդակցման գերազանց հմտություն․ 
  • Ժամանակի կառավարման հմտություն: 
Անձնական հմտություններ | Կոմպետենցիաներ
  • Կառավարման հմտություն․ 
  • Առաջադրանքների միաժամանակյա կատարման ունակություն (multi-tasking). 
  • Խնդիրների առաջնահերթությունների սահմանման ունակություն․
  • Արագ կողմնորոշվելու ունակություն․
  • Սթրեսակայունություն․
  • Կազմակերպչական հմտություն․ 
  • Կարգապահություն․
  • Թիմում աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը
Եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն, մոտիվացիոն նամակը և կրթությունն ու աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթերը հետևյալ էլեկտրոնային հասցեին info@tiof.am նշելով «Նախագծի համակարգող»։
Դիմումների վերջնաժամկետը՝ 15.04.2026թ.:

Made on
Tilda