ՏՈՕՀ-ը ձևավորում է համագործակցության բազմաշերտ և դինամիկ ցանց՝ միավորելով պետական կառույցներին, մասնավոր հատվածի ընկերություններին, կրթական հաստատություններին և միջազգային գործընկերներին։
Մեր ցանցը ծառայում է որպես հարթակ՝ գիտելիքի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և ոլորտում նորարարական լուծումների ներդրման համար։ Այն նպաստում է բիզնեսների, մասնագետների և ինստիտուցիոնալ գործընկերների միջև կապերի ամրապնդմանը և վստահելի համագործակցության ձևավորմանը։
Կրթական հաստատությունների հետ համագործակցության միջոցով մենք ապահովում ենք ոլորտի համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը՝ խթանելով մասնագիտական կրթությունը, վերապատրաստումը և կիրառական գիտելիքի փոխանցումը։