Պետության կողմից իրականացվող ծրագրեր
Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր
Ծրագրի նպատակն է տնտեսավարող սուբյեկտների համար ապահովել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ուղղված արտադրական կարողությունների արդիականացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանում։ Ծրագրի իրականացումը նպաստում է արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության աճին։ Ծրագրի շրջանակում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով։ Վարկի կամ լիզինգի առարկա կարող են հանդիսանալ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը։
Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Իմանալ ավելին
Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել պետական ռեգիստրում գրանցված
կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ մասնակիորեն
փոխհատուցելով արտահանվող արտադրանքի համար անհրաժեշտ
համապատասխանության գնահատման և լաբորատոր փորձարկումների
ծախսերը։ Փոխհատուցման ենթակա են այն ծախսերը, որոնք կատարվել են արտահանող երկրի հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի ստացման համար, ներառյալ՝ սերտիֆիկատները, համապատասխանության հայտարարագրերը կամ այլ համարժեք փաստաթղթեր, ինչպես նաև լաբորատոր փորձարկումների արդյունքների (արձանագրությունների) ձեռքբերման ծախսերը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել հայկական արտադրանքի արտահանումը՝ ապահովելով միջազգային պահանջներին համապատասխանություն և բարձրացնելով արտաքին շուկաներում մրցունակությունը։ Ծրագրի բոլոր մանրամասներին, ինչպես նաև շահառուի դիմումների N 1 ձևին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Իմանալ ավելին
Կառավարման համակարգերի և արտադրանքի
համապատասխանության սերտիֆիկատների ստացման
աջակցության ծրագիր
Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանմանը,
արտադրության կառավարման համակարգերի բարելավմանը։
Ծրագրի բոլոր մանրամասներին, ինչպես նաև շահառուի դիմումների N 1 ձևին կարող եք ծանոթանալ հետևյալ
հղումներով՝
Իմանալ ավելին
Made on
Tilda