Կամավորի հաստիք
Կամավորի հաստիք
Դիրքը: Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների հետ համագործակցող
Կազմակերպություն: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ
Վայրը: ք․Երևան, Նար-Դոս 2
Ժամկետը: Ճկուն

Մեր մասին
«Տեքստիլոլորտի օպերատոր» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի տեքստիլ և նորաձևության ոլորտների ռազմավարական զարգացման, համակարգված առաջխաղացման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով։ Հիմնադրամը հանդես է գալիս որպես ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հարթակ՝ միավորելով պետական և մասնավոր հատվածների ներուժը, մասնագիտական փորձը և ներդրումային հնարավորությունները։

Ի՞նչ եք անելու դուք (աշխատանքի նկարագրությունը)
  • օգնել գրասենյակային աշխատանքներում,
  • տեքստիլ ոլորտի կազմակերպությունների ռեեստրի թարմացում
  • տեքստիլ ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների թարմացում
 
Ի՞նչ ենք ակնկալում ձեզանից (պահանջներ)
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Պատասխանատվություն, թիմում աշխատելու կարողություն,
  • Մարդկանց հետ շփվելու բարձր հմտություններ և հաղորդակցվելու ունակություն։
  • շաբաթական առնվազն 5 ժամ։
 
Ի՞նչ եք ստանալու դուք (Առավելություններ)
  • Անգնահատելի փորձ և նոր գիտելիքներ։
  • Կամավորական աշխատանքի մասին պաշտոնական հավաստագիր։
  • Նոր ծանոթություններ և մասնագիտական կապեր։
  • Դրական և ոգեշնչող միջավայր։
 
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) կամ նամակ՝ նշելով դիրքը, հետևյալ էլ. փոստին՝ info@tiof.am: Ոլորտային մասնագիտության ուսանող լինելը կդիտվի որպես առավելություն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը: 31.07.2026թ․
Made on
Tilda