Հայաստանի տեքստիլ և նորաձևության արդյունաբերությունը գործում է արագ փոփոխվող և բազմաշերտ
մարտահրավերներով պայմանավորված միջավայրում:
Ոլորտի կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունի փաստերի և ցուցանիշների վրա հիմնված մոտեցումը։ Վերլուծական տվյալները հնարավորություն են տալիս գնահատել շուկայի իրավիճակը, բացահայտել աճի հնարավորությունները և ձևավորել իրատեսական զարգացման ռազմավարություններ։