Նախագծի համակարգող` նորաձևության, կրթության և կայուն զարգացման գծով
«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը փնտրում է «Նախագծի համակարգող` նորաձևության, կրթության և կայուն զարգացման գծով» մշտական աշխատանքի համար։ Աշխատանքի տեսակը` ամբողջ դրույք 3 ամիս փորձաշրջանով։ Աշխատանքային ռեժիմ (օրեր և ժամեր)՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից ուրբաթ), ժամը 09:00֊-18:00։ Աշխատանքի նկարագրություն՝ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից իրականացվող նորաձևության, կրթության և կայուն զարգացման նախագծերի կառավարում:
Աշխատանքային պարտականություններ
իրականացնում է Հիմնադրամի Ռազմավարությամբ սահմանված նորաձևության, կրթության և կայուն զարգացման նախագծերի կառավարումը․
համագործակցում է գործադիր տնօրենի տեղակալի հետ Հիմնադրամի նախագծերի կառավարման աշխատանքներում․
որպես նախագծի ղեկավար համակարգում է նախագծի իրագործման աշխատանքները․
ապահովում է նախագծի մասնակիցների, այդ թվում ծրագրերի շահառուների հետ հաղորդակցությունը․
տեքստիլ ոլորտի զարգացման համար անրաժեշտ խոչընդոտների բացահատում, կարիքների գույքագրում և առաջարկությունների ներկայացում,
հետևում է նորաձևության ոլորտի փոփոխություններին և զարգացման միտումներին․
ըստ անհրաժեշտության, միաժամանակ կառավարում է մի քանի նախագիծ․
սահմանում է նախագծի շրջանակը և հետևում դրա համապատասխանության պահպանմանը․
իրականացնում է նախագծի պլանավորում, մշակում է նախագծի իրականացման ճանապարհային քարտեզը և ներկայացնում նախագծի մասնակիցներին․
մշակում է նախագծի բյուջեն և ներկայացնում համաձայնեցման․
կարող է իրականացնել նախագծի անձնակազմի ընտրությունը․
սահմանում է նախագծի իրականացման համար առաջադրանքների առաջնահերթությունները․
կազմակերպում է հանդիպումներ նախագծի մասնակիցների հետ․
ապահովում է նախագծի մասնակիցների միջև արդունավետ հաղորդակցությունը․
գնահատում է նախագծի իրականացման ընթացքում ի հայտ եկած ռիսկերը, մշակում է դրանց նվազեցման պլանները․
կատարում է Հիմնադրամի ղեկավարության հանձնարարականները․
գնահատում է նախագծի իրականացման ընթացքը, արդյունքները․
մշակում և հիմնադրամի գործադիր տնօրենին է ներկայացնում կատարված աշխատանքների հաշվետվությունները և արդյունքները․
Պահանջվող որակավորումները՝
Բակալավրի աստիճան (մագիստրոսի աստիճանը ցանկալի է) կառավարման, արվեստի, կրթության կամ մշակութային ոլորտում․
Առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ․
Նորաձևության, տեքստիլ արդյունաբերության ոլորտի կրթության և կայուն զարգացման սկզբունքների իմացություն․
Նախագծերի կառավարման մեթոդոլոգիաների լավ իմացություն․
PMP, Product Owner կամ Scrum Master սերտիֆիկացումը ցանկալի է․
Նախագծի կառավարման (PM) ծրագրային համակարգերով (MS Project, Jira, Asana, Trello և այլ) նախագծերի իրականացման փորձը ցանկալի է.
Պարտավորությունները կատարելու և ուրիշներին առաջնորդելու մոտիվացիա․
Ուժեղ բանակցային և հաղորդակցման հմտություններ․
Կազմակերպչական և կառավարման հմտություններ․
Հաղորդակցման և միջանձնային գերազանց հմտություններ, թիմում աշխատելու ունակություն․
Բարդ իրավիճակներում որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու հմտություն․
Ճնշման տակ աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն․
Տեքստիլ արդյունաբերության և ոլորտի առանձնահատկությունների իմացություն:
Հմտություններ
Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն․
Դիմելու ընթացակարգը Եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն, մոտիվացիոն նամակը և կրթությունն ու աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթերը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@tiof.am, նշելով «Նախագծի համակարգող` նորաձևության, կրթության և կայուն զարգացման գծով»։ Դիմումների վերջնաժամկետը՝ 15.04.2026թ.: