Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության մասին միջոցառում
ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ հաստատվել է ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնության ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել ներդրումային գործունեությունը Հայաստանում՝ աջակցելով տնտեսավարողներին գերակա ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելիս։
Միջոցառման շրջանակում ընկերություններին հնարավորություն է տրվում ներդրումային ծրագրերի իրականացման համար ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ և համալրող մասեր, հումք և նյութեր, առանց ներմուծման մաքսատուրք վճարելու։
Այսպիսով, ծրագիրը նպաստում է արտադրության զարգացմանը, ծախսերի նվազեցմանը և նոր ներդրումների ներգրավմանը։
Իմանալ ավելին