Մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ
Մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ
«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը փնտրում է «Մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ»
մշտական աշխատանքի համար։
Աշխատանքի տեսակը` ամբողջ դրույք 3 ամիս փորձաշրջանով։
Աշխատանքային ռեժիմ (օրեր և ժամեր)՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից ուրբաթ), ժամը 9:00֊-
18:00։
Աշխատանքի նկարագրություն՝ «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) և
Հիմնադրամի գործունեությանն առնչվող կողմերի հետ հաղորդակցության և արտաքին կապերի կառավարում,
Հիմնադրամի կողմից տեղեկատվության հրապարակման ապահովում և Հիմնադրամի մասին հրապարակված
նյութերի համապատասխանության վերահսկում:

Աշխատանքային պարտականություններ
● Ապահովում է Հիմնադրամի և Հիմնադրամի գործունեությանն առնչվող կողմերի միջև հաղորդակցումը․
● Մշակում է Հիմնադրամի «Հաղորդակցման ռազմավարություն֊ը», «Հաղորդակցման ռազմավարության
իրագործման պլան֊ը», ինչպես նաև «Հաղորդակցման ռազմավարության» իրականացման համար
անհրաժեշտ փաստաթղթերը և վերահսկում է դրանց արդիականությունը․
● Իրագործում է «Հաղորդակցման ռազմավարությունը» և պլանները․
● Ապահովում է Հիմնադրամի գործունեության լուսաբանումը, այդ թվում՝ սոցիալական ցանցերում
Հիմնադրամի էջերի ստեղծումը և վարումը, մամլո հաղորդագրությունների հրապարակումը,
ասուլիսների կազմակերպումը․
● Կազմակերպում է Հիմնադրամի կողմից տեղեկատվության հրապարակումը, ներառյալ Հիմնադրամի
Ծրագրերի մասին հայտարարությունները, հաշվետվությունները, Հիմնադրամի ներքին իրավական
ակտերով սահմանված տեղեկատվությունը․
● Ապահովում է Հիմնադրամի ապրանքանիշի ձևավորումն ու կայուն զարգացումը, այդ թվում ապահովում
է Հիմնադրամի «Ապրանքանիշի ձեռնարկի» (brandbook) մշակումը և համապաստախանությունը
ձեռնարկով սահմանված ոճին և սկզբունքներին
● Հետևում է նորաձևության ոլորտի փոփոխություններին և զարգացման միտումներին․
● Մշակում է արտակարգ իրավիճակներում Հիմնադրամի հաղորդակցման սկզբունքներն ու գործընթացը․
● Իրականացնում է իրագործված «Հաղորդակցման ռազմավարության» նպատակների և պլանների
գնահատում և մոնիտորինգ․
● Կազմակերպում է Հիմնադրամի պաշտոնական կայքի սոցիալական հարթակների էջերի մշակումը,
վարումը և անխափան աշխատանքի վերահսկումը․
● Արտապատվիրված ընկերությունների հետ համագործակցության դեպքում իրականացնում է նրանց
գործունեության համակարգումը․
● ՄՌ պատասխանատուի հետ մշակում և իրականացնում է Հիմնադրամի ներքին ապրանքանիշի (internal
brand) ձևավորումը և կայուն զարգացումը․
● Մշտադիտարկում է Հիմնադրամի «Հաղորդակցան ռազմավարության» իրագործումը․
● Գնահատում է «Հաղորդակցան ռազմավարության» շրջանակում իրականացվող գործողությունների
արդյունքները և ներկայացնում է Հիմնադրամի ղեկավարության դիտարկմանը․
● Կատարում է Հիմնադրամի ղեկավարության կողմից տրված հանձնարարականները, ավարտից հետո
ներկայացնում է կատարման արդյունքները․
● Մշակում է ներքին իրավական ակտերով սահմանված հաշվետվությունները և ներկայացնում Գործադիր
տնօրենի դիտարկմանը:
Մասնագիտական պահանջներ:

● Բակալավրի աստիճան (մագիստրոսի աստիճանը ցանկալի է) Մարքեթինգի/ հաղորդակցության․
● Առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ․
● Մասնագիտական (Photoshop, Illustrator, InDesign, Sketch, 3DMAX և այլ) ծրագրերից
առնվազն մեկ ծրագրի իմացություն․
● Արհեստական բանականության ծրագրերից օգտվելու և մարքեթինգային ավտոմատացման գործիքներն
օգտագործելու իմացություն և փորձ․
● CRM (Bitrix24 և այլ) ծրագրերի իմացություն և փորձ,
● Փորձ SMM֊-ի և/կամ բովանդակության կառավարման ոլորտում.
● Ժամանակակից և առցանց (online) մարքեթինգային տեխնիկայի և լավագույն փորձի իմացություն․
● Կայքի որոնման առաջխաղացման (SEO) ոչ տեխնիկական գործիքների իմացություն․
● Առցանց վերլուծությունների (Google Analytics, WebTrends etc.) իմացություն․
● Տեքստիլ արդյունաբերության և ոլորտի առանձնահատկությունների իմացություն:
Հմտություններ
● Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (ֆրանսերենի և այլ լեզուների
իմացությունը ցանկալի է)․
● Հմուտ հաղորդակցման հմտություններ․
● Հետազոտությունների իրականացման հմտություններ․
● Բովանդակության ստեղծման հմտություն․
● Կազմակերչական հմտություններ․
● Ժամանակի կառավարման հմտություն:
Անձնական հմտություններ | Կոմպետենցիաներ
● Ստեղծագործական միտք և խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցում.
● Հաղորդակցման հմտություններ․
● Թիմում աշխատելու ունակություն.
● Վերլուծական մտածելակերպ․
● Առաջադրանքների միաժամանակյա կատարման ունակություն (multi-tasking).
● Մանրակրկիտություն և ճշտապահություն․
● Պատասխանատվություն և հուսալիություն:
Դիմելու ընթացակարգը
Եթե դուք համապատասխանում եք այդ պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն, պորտֆոլիոն
(Portfolio), մոտիվացիոն նամակը և կրթությունն ու աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթերը
հետևյալ էլեկտրոնային հասցեին` info@tiof.am նշելով «Մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ»։
Դիմումների վերջնաժամկետը՝ 20.05.2026թ.:
Made on
Tilda