«Բաճկոնների, բլեյզերների և տաբատների նախագծում և տեխնոլոգիական մշակում» մասնագիտական վերապատրաստման դասընթաց
«Բաճկոնների, բլեյզերների և տաբատների նախագծում և տեխնոլոգիական մշակում» մասնագիտական վերապատրաստման դասընթաց
Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից իրականացվող «Առևտրի և մրցունակության խթանում Արևելյան գործընկերության երկրներում (ETaC)» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (TIOF) և «ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնի հետ համատեղ կազմակերպվում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ «Բաճկոնների, բլեյզերների և տաբատների նախագծում և տեխնոլոգիական մշակում» թեմայով:
8-օրյա վերապատրաստումը նախատեսված է ոլորտի փորձառու մասնագետների համար, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
  • Ունեն մասնագիտական կրթություն հագուստի արտադրության, նախագծման կամ կարի տեխնոլոգիայի ոլորտում:
  • Ունեն աշխատանքային փորձ հագուստի նախագծման և մոդելավորման բնագավառում:
  • Տիրապետում են ձևանմուշները տարբեր ոճերին, նյութերին և համապատասխանեցման (fitting) պահանջներին հարմարեցնելու հմտություններին:
  • Տիրապետում են ռուսերենին (ներառյալ մասնագիտական տերմինաբանությունը):
Ժամանակացույց: 2026թ. հունիսի 25, 26, 27, 29, 30 և հուլիսի 1, 2, 3:
Ժամեր: 10:00 - 17:00:
Վայր: ք. Երևան:
Դասընթացավար:
Դասընթացը կվարի նորաձևության ոլորտի հեղինակավոր փորձագետ Իրինա Յուրիևնա Տաննուս-Ֆիլիչկինան: Նա «Müller & Sohn» գերմանական նորաձևության և դիզայնի ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչն է, WorldSkills Russia-ի միջազգային փորձագետ և Reiser Manufaktur-ի կոնստրուկտոր:
Դասընթացի թեմաներ՝

  1. Բաճկոններ և բլեյզերներ
  Վերնահագուստի, աստառի և միջադիրների բաղադրիչների նախագծում, մշակում Müller&Sohn մեթոդաբանությամբ։

2․ Տաբատներ
  • Դասական տաբատներ, ջինսեր, «Մարլեն Դիտրիխ» ոճի լայն փողքավոր տաբատներ:
  • Տղամարդու դասական տաբատի նախագծում և մշակում:
  • Տեխնիկական նրբություններ. գոտկատեղի և գրպանների մշակման տեխնոլոգիաներ:
Մասնակցության պայմաններ.

Դասընթացին մասնակցությունն անվճար է: Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 18-ը լրացնել հետևյալ հայտաձևը։

Տեղերը սահմանափակ են: Ընտրության փուլում նախապատվությունը կտրվի վերապատրաստման առաջին փուլին մասնակցած դիմորդներին:
Made on
Tilda