«ArmTex 2026» Հայաստանի թեթև արդյունաբերության գլխավոր մասնագիտացված ցուցահանդես
«ArmTex 2026» Հայաստանի թեթև արդյունաբերության գլխավոր մասնագիտացված ցուցահանդես
📅13–15 նոյեմբերի, 2026 թ. 📍Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երևան
Ի՞նչ է ArmTex 2026-ը Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ամենամեծ մասնագիտական հարթակն է, որը միավորում է արտադրողներին, դիզայներներին, մատակարարներին և ոլորտի միջազգային գործընկերներին: Ցուցահանդեսը նպատակ ունի խթանել հայկական արտադրանքի արտահանումը, ամրապնդել գործարար կապերը և բարձրացնել բրենդների միջազգային ճանաչելիությունը:
Միջազգային բաղադրիչ և հնարավորություններ ArmTex 2026-ը մեծապես շեշտադրում է միջազգային համագործակցությունը: Ցուցահանդեսին նախատեսվում է տարբեր երկրներից արտադրողների և ոլորտային ընկերությունների ներգրավում, ինչը կնպաստի փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը և արտահանման աշխարհագրության ընդլայնմանը: Միաժամանակ, ցուցահանդեսի շրջանակներում ապահովվելու է արտասահմանյան թիրախային գնորդների, ներմուծողների, դիստրիբյուտորների, մանրածախ և մեծածախ առևտրային ցանցերի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտի միջազգային մասնագետների մասնակցությունը:
Ո՞վ կարող է մասնակցել Հրավիրում ենք բոլոր այն ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում.
հագուստի և տեքստիլի արտադրություն,
կոշկեղեն և աքսեսուարներ,
գործվածքներ և հումք,
կարի արտադրության սարքավորումներ և տեխնոլոգիաներ,
հարակից ծառայություններ:
Մասնակցության առավելությունները
ապրանքատեսակների և նորույթների ուղղակի ցուցադրություն,
B2B հանդիպումներ միջազգային գնորդների և դիստրիբյուտորների հետ,
նոր գործընկերների ձեռքբերում,
բիզնեսի ընդլայնման և արտահանման նոր հորիզոնների բացում:
Ինչպե՞ս գրանցվել Դարձե՛ք Հայաստանի թեթև արդյունաբերության գլխավոր իրադարձության մասնակիցը՝ լրացնելով գրանցման հայտը հետևյալ հղումով՝ 👉 Գրանցվել ArmTex 2026-ին Հետևեք մեզ Ծանոթացե՛ք վերջին նորություններին և մանրամասներին ցուցահանդեսի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ facebook.com/armtexexpo
Հարցերի դեպքում Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել մեզ՝ 044 92 92 98 հեռախոսահամարով։
Մանրամասներ Ցուցահանդեսի պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով կցված ֆայլը։