«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ և PUM կազմակերպության հետ կնքված շրջանակային համաձայնագրի շրջանակում իրականացվել է «Էքսպոյին նախապատրաստում, վաճառք և մարքեթինգ» թեմայով վեբինար։
Համագործակցության նպատակն է ներգրավել միջազգային փորձագետների՝ աջակցելու հայկական տեքստիլ փոքր և միջին ձեռնարկություններին՝ զարգացնելու նրանց բանակցային հմտությունները, միջազգային շուկաներում դիրքավորումը և ռազմավարական հաղորդակցությունը։
Վեբինարը վարել է Խեա Էլեվելդը, ով ներկայացրել է տեքստիլ ոլորտի գլոբալ միտումները, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության հիմնական սկզբունքները, ինչպես նաև արդյունավետ վաճառքի և բանակցությունների ռազմավարությունները։
Վեբինարի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գործնական գիտելիքներ՝ ցուցահանդեսներին արդյունավետ նախապատրաստվելու, նպատակների հստակ ձևակերպման, վաճառքի ռազմավարությունների ամրապնդման և գնորդների սպասելիքները ճիշտ գնահատելու վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել շուրջ 20–30 ՓՄՁ-ների՝ տրամադրելով անհատական խորհրդատվություն և նպաստելով նրանց միջազգային շուկաներում առավել արդյունավետ ներգրավմանը։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել հայկական տեքստիլ ոլորտի մրցունակությունը և խթանել կայուն զարգացումը։