«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի թիմը հանդիպում ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչների հետ՝ մասնաճյուղի տնօրեն, դոցենտ Արթուր Կոստանդյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության ռազմավարական ուղղությունները՝ ուղղված Հայաստանի տեքստիլ ոլորտի զարգացմանը։ Առանձնացվեցին մի շարք խոստումնալից համատեղ նախաձեռնություններ, այդ թվում՝ նոր կրթական ծրագրերի ներդրում, հետազոտությունների վրա հիմնված նախագծերի իրականացում, նորարարական լաբորատորիաների ձևավորում և նպատակային մասնագիտական վերապատրաստման ծրագրերի կազմակերպում։
Քննարկումը կարևոր քայլ էր համատեղ ճանապարհի ձևավորման գործում՝ ուղղված մարդկային ներուժի զարգացմանը, մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և ոլորտում բարձր ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացմանը։
ՏՈՕՀ-ը կարևորում է կրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ որպես ոլորտի կայուն զարգացման առանցքային գործոն, և պատրաստակամ է շարունակել գործընկերության խորացումը՝ ուղղված գործնական արդյունքների ապահովմանը։