Նորություններ

ՏՈՕՀ-ի հանդիպումը Նորաձևության և դիզայնի պալատի ներկայացուցիչների հետ

«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (ՏՈՕՀ) թիմը՝ տնօրեն Էրիկ Մինասյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանի և պալատի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումն անցել է բաց և արդյունավետ քննարկման մթնոլորտում։ Կողմերը դիտարկել են համագործակցության հնարավորությունները, անդրադարձել Հայաստանի նորաձևության ոլորտի զարգացման ուղիներին, ինչպես նաև քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Հատուկ ուշադրություն է դարձվել այն նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել ոլորտի կայուն զարգացմանը, մրցունակության բարձրացմանը և հայկական նորաձևության առաջխաղացմանը։
Հայաստանի նորաձևության և դիզահնի պալատ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի նորաձևության, տեքստիլի և դիզայնի ոլորտը՝ այն լիարժեք ինտեգրելով տեղական և միջազգային ստեղծարար էկոհամակարգերին։

Պալատի տեսլականն է դառնալ Հայաստանում առաջատար կազմակերպություն, որը միավորում է նորաձևության և դիզայնի մասնագետներին՝ նպաստելով կայուն արդյունաբերության ձևավորմանը և հայկական ստեղծարար ու արտադրական հատվածը միջազգային շուկայում դիրքավորելով որպես էթիկական և մրցունակ դերակատար։

Այսօր Պալատը միավորում է ավելի քան 250 հայ դիզայներների, բրենդների, տեքստիլ ընկերությունների, ուսանողների և ստեղծարար մասնագետների։
Made on
Tilda