«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի թիմը այցելել է «Ատեքս» նորաձևության կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը և քննարկելու համագործակցության հնարավորությունները։
Այցի շրջանակում հիմնադրամի տնօրենի ժ/պ Էրիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինա Դնոյանի հետ։ Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել է կենտրոնի ստեղծման պատմությունը, զարգացման ուղին և ներդրումը Հայաստանի տեքստիլ և նորաձևության ոլորտում։
«Ատեքս» նորաձևության կենտրոնը հանդիսանում է ոլորտի առաջատար հաստատություններից մեկը՝ համադրելով հագուստի նախագծումը, արտադրությունը և մոդելային գործակալության գործունեությունը։ Կենտրոնը հայտնի է նաև դիզայներների պատրաստման, անհատական պատվերների իրականացման և նորաձևության ցուցադրությունների կազմակերպման ուղղություններով՝ նպաստելով հայկական դիզայնի զարգացմանն ու միջազգային ներկայացվածությանը։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են կրթության, արտադրության և արտահանման ոլորտներում համագործակցության հնարավորություններին՝ կարևորելով ոլորտի զարգացման համար նորարարական մոտեցումների և համատեղ նախաձեռնությունների դերը։
Հիմնադրամի թիմը բարձր է գնահատել «Ատեքս» նորաձևության կենտրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։