Նորություններ

ՏՈՕՀ-ի մասնակցությունը ոլորտային պլանավորման աշխատաժողովին

«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը (ՏՈՕՀ) հրավիրվել և մասնակցել է «2025 թվականի արդյունքների ամփոփման և 2026 թվականի պլանավորման» աշխատաժողովին, որը կազմակերպվել է հագուստի ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների (SMEs) մասնակցությամբ։

Աշխատաժողովը իրականացվել է «Կայուն հագուստի և ագրոբիզնես արժեքային շղթաների զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության (EU4Armenia) աջակցությամբ և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կազմակերպմամբ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են 2025 թվականի ձեռքբերումները, ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2026 թվականի առաջնահերթությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կայուն զարգացման, համագործակցության խորացման և արժեքային շղթաների ամրապնդման հարցերին։

ՏՈՕՀ-ի մասնակցությունը նման նախաձեռնություններին նպաստում է ոլորտի համախմբմանը, փորձի փոխանակմանը և համատեղ զարգացման նոր հնարավորությունների ձևավորմանը Հայաստանում։
Made on
Tilda