Հուլիսի 23-ին «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Էրիկ Մինասյանը և հիմնադրամի ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել «ԶԳՍՏ» արտադրամաս։ Այցի նպատակն էր ծանոթանալ ընկերության արտադրական հզորություններին, գործունեության ուղղություններին և հայկական արտադրանքի մրցունակությանը միջազգային շուկայում։
«ԶԳՍՏ» ընկերության տնօրեններ Ռոման Սիմոնյանը և Արտաշես Համբարյանը ներկայացրել են արտադրական պրոցեսները՝ ընդգծելով, որ ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականի մարտին՝ տեսլական ունեցող գործընկերների և ներդրողների կողմից։ Այսօր «ԶԳՍՏ»-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում մարտավարական (tactical) և հատուկ նշանակության հագուստի ու հանդերձանքի մշակման և արտադրության ոլորտում։
Հիմնադրամի ներկայացուցիչները տպավորված են եղել ընկերության նորարարական մոտեցումներով, ֆունկցիոնալությամբ և բարձր դիմացկունությամբ, որոնք հատուկ են զինվորական և հատուկ նշանակության հագուստի տեսականուն։ Ընկերության արտադրանքը նախագծված է անվտանգության, պաշտպանության և էքստրեմալ պայմաններում աշխատող պրոֆեսիոնալների պահանջներին համապատասխան։
«ԶԳՍՏ»-ի գործունեության աշխարհագրությունը լայն է՝ արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի, Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի շուկաներ՝ ապացուցելով, որ հայկական արտադրանքը կարող է մրցակցել ամենաբարձր չափանիշներին։
Հիմնադրամի այցի ամփոփման մեջ Էրիկ Մինասյանը նշեց. «Հայաստանի թեթև արդյունաբերությունը ունի հսկայական պոտենցիալ, և «ԶԳՍՏ»-ի նման ընկերությունները դրա վառ ապացույցն են։ Մեր հիմնական առաքելությունն է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին՝ ընդլայնելով նրանց հասանելիությունը միջազգային հարթակներում»։
«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը շարունակում է իրականացնել ոլորտային այցեր՝ նպատակ ունենալով ամրապնդել կապերը արտադրողների հետ և ձևավորել միասնական, հզոր բիզնես ռեեստր, որը կնպաստի ոլորտի համակարգված զարգացմանը։