«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի թիմը՝ տնօրենի Էրիկ Մինասյանի գլխավորությամբ, «Kivera Naynomis» բրենդի հրավերով այցելեց ընկերություն՝ ծանոթանալու գործունեությանը և զարգացման պատմությանը։
Այցի ընթացքում հիմնադրամի թիմը հանդիպեց բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանի հետ, ով ներկայացրեց իր ստեղծագործական ուղին, բրենդի ձևավորման պատմությունը և զարգացման հիմնական փուլերը։ Նրա մոտեցումներում և գործունեության մեջ առանձնանում էին նվիրվածությունը, ստեղծարար մտածողությունը և արժեքների վրա հիմնված աշխատանքը։
Բրենդի պաշտոնական ներկայացումը կայացել է 2005 թվականի մայիսին։ Արևիկ Սիմոնյանի կողմից հիմնադրված «Kivera Naynomis»-ը հայտնի է իր յուրահատուկ ոճով, որը շեշտադրում է կանացի, էլեգանտ, շքեղ և համարձակ լուծումները՝ պահպանելով դրանց արդիականությունը ժամանակի ընթացքում։
Հանդիպումը հնարավորություն տվեց ավելի մոտիկից ճանաչելու հայկական նորաձևության ոլորտում գործող բրենդների փորձը և ընդգծելու ստեղծարարության և անհատական մոտեցման կարևորությունը ոլորտի զարգացման մեջ։
ՏՈՕՀ-ը կարևորում է նման այցերը՝ որպես հարթակ փորձի փոխանակման, ներշնչման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։