2026 թվականի հունիսի 25-ին մեկնարկեց «Բաճկոնների, բլեյզերների և տաբատների նախագծում, տեխնոլոգիական մշակում» թեմայով 8-օրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացը, որն իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից համատեղ իրականացվող «Առևտրի և մրցունակության խթանում Արևելյան գործընկերության երկրներում (ETaC)» ծրագրի շրջանակներում։
Դասընթացը կազմակերպվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Տեքստիլ ոլորտի օպերատոր հիմնադրամի (TIOF) և ATEX Fashion Center-ի համագործակցությամբ։
Բացման խոսքով մասնակիցներին ողջունեցին ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կարևորելով Հայաստանի հագուստի և տեքստիլ արդյունաբերության մրցունակության բարձրացման, մասնագիտական գիտելիքների արդիականացման և ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրման նշանակությունը։

Վերապատրաստմանը մասնակցում են հագուստի նախագծման, մոդելավորման և կարի տեխնոլոգիայի ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր հնարավորություն կունենան կատարելագործելու իրենց մասնագիտական հմտությունները և ծանոթանալու ժամանակակից նախագծման ու տեխնոլոգիական մշակման առաջատար մեթոդներին։
Դասընթացը վարում է Իրինա Յուրիևնա Տաննուս-Ֆիլիչկինան՝ նորաձևության ոլորտի ճանաչված մոդելավորող, «Müller & Sohn» գերմանական նորաձևության և դիզայնի ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչ, WorldSkills Russia-ի միջազգային փորձագետ և Reiser Manufaktur-ի կոնստրուկտոր։
Ութօրյա վերապատրաստման ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ բաճկոնների, բլեյզերների և տարբեր տեսակի տաբատների նախագծման ու տեխնոլոգիական մշակման վերաբերյալ՝ հիմնված Müller & Sohn մեթոդաբանության վրա։