Տեղի է ունեցել գործնական հանդիպում «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (ՏՈՕՀ) տնօրեն Էրիկ Մինասյանի և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանի միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ հատկապես մասնագիտական կրթության զարգացման, հմտությունների արդիականացման և ոլորտի կարիքներին համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Նշվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և սոցիալական գործընկերների համատեղ որոշմամբ՝ 2012 թվականից Հայաստանը հանդիսանում է «Աշխարհի Հմտություններ» (WorldSkills International) միջազգային կազմակերպության անդամ։ Այս հարթակում Հայաստանը ներկայացնում է ՄԿՈՒԶԱԿ-ը։
Քննարկումների արդյունքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել համագործակցել ArmSkills շրջանակում՝ ուղղված երկարաժամկետ և կայուն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տեքստիլ ոլորտում հմտությունների զարգացմանը և նոր մասնագետների պատրաստմանը։
Այս համագործակցությունը կարևոր քայլ է կրթություն–արտադրություն կապի ամրապնդման և ոլորտի մրցունակության բարձրացման ուղղությամբ Հայաստանում։