«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը նախաձեռնել է իրականացնել ճանաչողական այցեր տեքստիլ արտադրամասեր և կրթական հաստատություններ, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ ոլորտի դիզայներների հետ։ Այս հանդիպումները միտված են ոլորտի հնարավորությունների ուսումնասիրմանը, մասնագիտական կապերի ձևավորմանը և համագործակցության նոր ուղղությունների բացահայտմանը։
«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի թիմը հերթական այցի շրջանակում այցելեց «Չիբուխչյան» նորաձևության դպրոց՝ ծանոթանալու կրթական ծրագրերին և ստեղծարար միջավայրին, որտեղ ձևավորվում է նոր սերնդի դիզայներների մասնագիտական տեսլականը։
Այցի ընթացքում ներկայացվեցին դպրոցի ուսումնական մոտեցումները, ծրագրերի կառուցվածքը և ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Քննարկվեցին նաև համագործակցության հնարավոր ուղիներ՝ ուղղված տեքստիլի և նորաձևության ոլորտներում մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կրթության և արտադրության միջև կապի ամրապնդմանը։
ՏՈՕՀ-ը կարևորում է կրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ որպես ոլորտի կայուն զարգացման հիմնասյուն։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են ստեղծում ձևավորելու հարթակ, որտեղ գաղափարները վերածվում են գործնական արդյունքների, իսկ երիտասարդ մասնագետները զարգանում են որպես ապագա ոլորտի առաջատարներ։