«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (ՏՈՕՀ) թիմը այցելել է «Էլինա» հագուստի արտադրամաս՝ նպատակ ունենալով առավել խորությամբ ծանոթանալ ընկերության գործունեությանը և արտադրական գործընթացներին։
Այցի ընթացքում թիմը ուսումնասիրել է արտադրամասի աշխատանքային հոսքերը, տեխնոլոգիական հնարավորությունները և որակի վերահսկման չափանիշները, ինչպես նաև բովանդակալից քննարկումներ է ունեցել ընկերության ղեկավարության և աշխատակիցների հետ։
«Էլինա»-ն 2010 թվականին հիմնադրված հայկական ապրանքանիշ է, որը մասնագիտացած է տեղական արտադրության բարձրորակ, կանացի և դասական հագուստի մեջ։ Ապրանքանիշն առաջարկում է նորաձև, գործնական և նուրբ լուծումներով զգեստներ, պիջակներ ու ժիլետներ, որոնք ստեղծված են կնոջն ինքնավստահ և էլեգանտ տեսք հաղորդելու համար։
Հանդիպումը նաև կարևոր հարթակ է հանդիսացել հետագա համագործակցության հնարավորությունների քննարկման համար։ Կողմերը փոխանակել են գաղափարներ հնարավոր համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ, որոնք ուղղված են տեքստիլ ոլորտի զարգացմանը, արտադրական կարողությունների ամրապնդմանը և կայուն աճի ապահովմանը։