«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի թիմը՝ տնօրենի Է. Մինասյանի գլխավորությամբ, այցելեց «Ալեքս Տեքստիլ» ընկերություն՝ ծանոթանալու արտադրական գործընթացներին և քննարկելու ոլորտի զարգացմանն ուղղված հնարավոր քայլերը։
Այցի ընթացքում թիմը շրջայց կատարեց արտադրամասերում՝ ծանոթանալով ամբողջ արտադրական շղթային՝ հումքի ընտրությունից մինչև վերջնական արտադրանքի ստացում։ Քննարկվել են նաև այն բարելավումները և փոփոխությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտում որակի բարձրացմանը և մրցունակության ամրապնդմանը։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում առանձնանում է իր բարձրորակ արտադրանքով, ժամանակակից դիզայնով և մրցունակ գնային քաղաքականությամբ։ Արտադրությունում օգտագործվում է բարձր որակի հումք, իսկ արտադրամասերը հագեցած են միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել կայուն և բարձրորակ արտադրանք։
ՏՈՕՀ-ը կարևորում է նման առաջատար ձեռնարկությունների հետ համագործակցությունը՝ որպես ոլորտի զարգացման, փորձի փոխանակման և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրության խթանման կարևոր հիմք։