«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի թիմը այցելեց Թումո ստուդիաներ՝ ծանոթանալու ստեղծարար կրթական միջավայրին, որտեղ երիտասարդները գործնականորեն աշխատում են նյութերի, դիզայնի, արհեստագործության և նորարարության հետ։
Այցի ընթացքում թիմը հնարավորություն ունեցավ տեղում դիտարկել, թե ինչպես են ուսանողները ուսումնասիրում և կիրառում անալոգ արտադրության մոտեցումները՝ ստեղծելով որակյալ, կիրառական և ժամանակակից արտադրանք։ Նման միջավայրերը կարևոր դեր են խաղում ստեղծարար մտածողության զարգացման և մասնագիտական հմտությունների ձևավորման գործում։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց ստեղծարար կրթության և տեքստիլ արդյունաբերության միջև կապի ամրապնդման կարևորությունը՝ որպես ոլորտի կայուն զարգացման և նորարար լուծումների ձևավորման հիմք։

Թումո ստուդիաները անվճար կրթական ծրագիր է, որը նախատեսված է համալսարանական տարիքի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են դիզայնով և արհեստագործությամբ։ Ոգեշնչված Հայաստանի հարուստ արհեստագործական ժառանգությունից՝ Թումո ստուդիաները համադրում է տեղական գիտելիքն ու փորձը ժամանակակից մեթոդների և դիզայներական միտումների հետ։ Թումո ստուդիաները տեղական ուսանողներին և երիտասարդ մասնագետներին կապում է միջազգային դիզայներների հետ՝ ատելյեների միջոցով, որտեղ նրանք ստեղծում են յուրահատուկ և նորարարական արտադրանքներ։
Հիմնադրամը շարունակելու է զարգացնել համագործակցությունները՝ միավորելով տեքստիլ արդյունաբերությունն ու ստեղծարար կրթությունը՝ ոլորտի ապագան համատեղ ձևավորելու նպատակով։