ԵՐԵՎԱՆ, հուլիսի 21 – Հայաստանի թեթև արդյունաբերության զարգացման և միջազգային հարթակներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդման նպատակով «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը և «Պրոմէքսպո» ՍՊԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Էրիկ Մինասյանը և «Պրոմէքսպո» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը։
Համագործակցության հուշագիրը նախանշում է երկարաժամկետ գործընկերության հիմքեր՝ ուղղված ՀՀ տեքստիլ, հագուստի և թեթև արդյունաբերության ոլորտների զարգացմանը։ Կողմերը նախատեսում են համատեղ ուժերով կազմակերպել և իրականացնել միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ և գործարար այլ միջոցառումներ։
Գործընկերության առանցքային նպատակներից է «Արմտեքս Էքսպո» (ArmTex Expo) միջազգային ցուցահանդեսի կայացումը, որը պետք է դառնա Հայաստանի թեթև արդյունաբերության առաջատար մասնագիտական հարթակը։ Կողմերը վստահ են, որ այս նախաձեռնությունը զգալիորեն կնպաստի ոլորտի միջազգային ճանաչելիությանը, արտահանման ծավալների աճին, նոր ներդրումների ներգրավմանը և գործարար կապերի սերտացմանը։
«Մեր նպատակն է ստեղծել կայուն և արդյունավետ մեխանիզմներ հայ արտադրողների համար՝ հնարավորություն տալով նրանց լիարժեք ներկայանալ միջազգային շուկաներում։ «Պրոմէքսպո»-ի հետ այս համագործակցությունը կարևոր քայլ է մեր նախանշած ռազմավարական ծրագրերի իրականացման ճանապարհին»,– նշել են կողմերը համատեղ հայտարարության մեջ։
Հուշագիրը նոր հեռանկարներ է բացում թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների համար՝ հնարավորություն տալով նրանց դառնալ միջազգային գործարար ցանցերի մասնիկը։