«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի թիմը՝ տնօրենի Էրիկ Մինասյանի գլխավորությամբ, շարունակում է ոլորտի ակտիվ ուսումնասիրությունը և համագործակցության հնարավորությունների բացահայտումը՝ այցելելով հայկական նորաձևության առաջատար հարթակներ։ Այս շրջանակում հերթական այցը կատարվել է «Մարոնյան» նորաձևության ստուդիա, որտեղ թիմը հանդիպում ունեցավ նաև ստուդիայի հիմնադիր Հռիփսիմե Մարոնյանի հետ։
Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ձևաչափեր՝ ուղղված տեքստիլի և նորաձևության ոլորտներում մարդկային ներուժի զարգացմանը, ինչպես նաև նոր գաղափարների և գիտելիքի տարածմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության և արտադրության միջև կապի ամրապնդմանը՝ որպես ոլորտի կայուն զարգացման կարևոր նախապայմանի։
ՏՈՕՀ-ը կարևորում է նման համագործակցությունները՝ որպես հարթակ նորարար լուծումների ձևավորման, ստեղծարար մտածողության խթանման և ոլորտի համապարփակ զարգացման համար։
Հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ միավորելով ոլորտի մասնակիցներին և նպաստելով Հայաստանի տեքստիլ ոլորտի նոր, մրցունակ և ժամանակակից կերպարի ձևավորմանը։