«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի (ՏՈՕՀ) թիմը հանդիպում է ունեցել Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի տեքստիլ ոլորտի առջև ծառացած հիմնական մարտահրավերները։
Հանդիպմանը մասնակցել են քոլեջի տնօրեն Արտակ Սարգսյանը և ՏՈՕՀ տնօրեն Էրիկ Մինասյանը։ Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են մասնագիտական կրթության զարգացմանը, ոլորտի կարիքներին և այն գործնական քայլերին, որոնց միջոցով հնարավոր է ամրապնդել կրթության և արտադրության միջև կապը։
Մասնավորապես, շեշտադրվել է համագործակցության կարևորությունը՝ ուղղված որակյալ մասնագետների պատրաստմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացմանը և ոլորտի մրցունակության բարձրացմանը։
Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը համանման մասնագետներ պատրաստող քոլեջների համար մշտապես ծառայել է, որպես ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման կոորդինացիոն կենտրոն:

Այսօր էլ քոլեջի առաջատար դասախոսները լուրջ դեր ունեն համակարգում մոդուլային ծրագրերի ներդրման գործում:
Վերջին 15 տարիների աշխատանքի փորձը վկայում է, որ քոլեջի շրջանավարտները տնտեսության ցանկացած բնագավառում ոչ միայն մրցունակ են, այլև աչքի են ընկնում իրենց ինտելեկտուալ դաստիարակությամբ, հայրենասիրությամբ և բարոյակամային բարձր հատկանիշներով:
Նման ձևաչափով համագործակցությունները կարևոր դեր ունեն Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման և նորարարությունների խթանման գործում՝ ստեղծելով կայուն և երկարաժամկետ ազդեցություն։