Նորություններ

ՏՈՕՀ-ի այցը «Չիբուխչյան» նորաձևության դպրոց

Այց «Սփեյս 59» կարուձևի ուսուցման կենտրոն

ՏՈՕՀ-ի այցը «ԿԻՎԵՐԱ ՆԱՅՆՈՄԻՍ» արտադրամաս և խանութ

ՏՈՕՀ-ի այցը «Մարոնյան» նորաձևության ստուդիա

Արդյունավետ գործընկերության ճանապարհին․ ՏՈՕՀ-ի այցը «Ատեքս»

ՏՈՕՀ–ը բացահայտում է Թումո ստուդիաներին

ՏՈՕՀ-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունում՝ ՏՈՕՀ–ի աշխատանքային հանդիպումը

«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի ստեղծմանը նվիրված միջոցառում

ՏՈՕՀ-ը Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում

ՏՈՕՀ-ի մասնակցությունը ոլորտային պլանավորման աշխատաժողովին

ՏՈՕՀ-ի այցը «Էլինա» հագուստի արտադրամաս

ՏՈՕՀ-ի հանդիպումը Նորաձևության և դիզայնի պալատի ներկայացուցիչների հետ

Նոր մասնագիտական վերապատրաստման ծրագիր՝ հագուստի ոլորտի մասնագետների համար

Կրթությունից արտադրություն․ ՏՈՕՀ-ը և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը միավորում են ուժերը

Նոր համագործակցություն՝ հանուն հմտությունների զարգացման․ ՏՈՕՀ × ՄԿՈՒԶԱԿ

ՏՈՕՀ-ը ներկա է գտնվել դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը

ՏՈՕՀ-ի նախաձեռնությամբ՝ միջազգային վեբինար