«ARMTEX» Հայաստանի թեթև արդյունաբերության գլխավոր մասնագիտացված ցուցահանդեսի անցկացման վերաբերյալ
«ARMTEX» Հայաստանի թեթև արդյունաբերության գլխավոր մասնագիտացված ցուցահանդեսի անցկացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

«Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը տեղեկացնում է, որ 2026 թվականի նոյեմբերին նախատեսված «ARMTEX» միջազգային ցուցահանդեսը տեղափոխվում է 2027 թվական։
Այս որոշումը կայացվել է ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների գնահատման արդյունքում։ Մեր նպատակն է ապահովել միջոցառման միջազգային ներկայացվածությունը, գործարար բաղադրիչների բարձր որակը և մասնակիցների համար առավելագույն արդյունավետ հարթակի ստեղծումը։ Լրացուցիչ նախապատրաստական ժամանակը թույլ կտա իրականացնել ավելի ընդլայնված ծրագիր՝ ներգրավելով ոլորտի նոր գործընկերների և ընդլայնելով միջազգային համագործակցության հնարավորությունները։
Միջոցառման նոր ժամկետների և մասնակցության պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։

Շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերած հետաքրքրության և ըմբռնման համար։


Made on
Tilda